Հոկտեմբերի 27-ի գործով մահացած Էդիկ Գրիգորյանի ծնողները կդիմեն իրավապահներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին մահացած «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի ազգականները պատրաստվում են քայլեր ձեռնարկել, որպեսզի քրեական գործ հարուցվի իրենց հարազատի մահվան հանգամանքները պարզելու համար:

Գրիգորյանի ազգականները համոզված պնդում են, որ նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, հակառակ դեպքում նա այսօր ողջ կլիներ։ Գրիգորյանի հայրը  մտածում է, եթե բժիշկն ասել է՝ տանեմ, ու թույլ չեն տվել, ապա այդտեղ դիտավորություն կա։ Իսկ եթե բժիշկը չի տարել, ապա իր հանցագործ անտարբերությունն է պատճառը, իր ոչ պրոֆեսիոնալիզմը, որի համար պետք է պատժվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս