Թերթերն ու «Արմենպրեսը» կմիավորվեն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը կներկայացնի որոշման մի նախագիծ, որով կմիավորվեն «Հայաստանի Հանրապետություն», «Հանրապետություն» եւ «Արմենպրես» ՓԲԸ-ները:

Այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության աշխատակազմի ղեկավարը ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և  «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունների միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը կկազմի, դրան համապատասխան կհաստատի «Արմենպրես» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի չափը, կանոնադրության փոփոխությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս