Բաժիններ՝

Թրամփը Ցզինպինին ցույց է տվել իր թոռնուհու տեսանյութը, որը չինարեն ոտանավորներ է արտասանում. CCTV

Նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով Չինաստան ժամանած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զբոսանքի ժամանակ նրան պլանշետի վրա տեսանյութ է ցուցադրել, որտեղ իր վեցամյա թոռնուհին՝ Արաբելլան, երգում է եւ բանաստեղծություններ արտասանում չինարեն լեզվով։

Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV), Սի Ցզինպինն աղջկա ելույթը գնահատել է «հինգին գումարած»:

ԱՄՆ-ի նախագահն առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ Պեկին ժամանելուց անմիջապես հետո Սի Ցզինպինի ու նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի ուղեկցությամբ զբոսանքի է ուղեւորվել «Արգելված քաղաքով»՝ Չինաստանի մայրաքաղաքի սրտում գտնվող «Գուգուն» թանգարանային համալիրով:

Ինչպես սպասվում է, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Թրամփի բանակցությունների հանգուցային թեմաները կդառնան Կորեական թերակղզու միջուկային խնդիրը եւ երկկողմ առեւտրի հարցերը: Այցը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 10-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս