Փախստականներին առաջարկել են ապրել եղեգե և էվկալիպտե տներում
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/911742.jpg)
Թաիլանդում տների կառուցման ծրագիր են գործարկել քաղաքացիական հակամարտության ճիրաններում հայտնված հարեւան Մյանմայից փախստականների համար: Վերաբնակիչների համար շենքերը կկառուցեն վերամշակված նյութերից, հիմնականում եղեգից եւ էվկալիպտից: Այս մասին հաղորդել է Inhabitat-ը:
Նախագծի հեղինակը չիլիացի ճարտարապետ Սեբաստյան Կոնտրերասն է, որը ձեւակերպել է «տանիքը տուն է» հայեցակարգը, նոր նախագծի համար նա մոդուլային կառուցատարր է մշակել: Փախստականների համար շենքերը կկառուցեն երկրի հյուսիս – արեւմուտքի Մաե Սոթ քաղաքում: Քանի որ այնտեղ հաճախ են տեղի ունենում հեղեղումներ, տները կանգնեցնում են գետնից մոտավորապես մեկ մետր բարձր պողպատե պրոֆիլների վրա:
Նախագծով՝ յուրաքանչյուր խրճիթի վերին մակարդակում նախատեսված է բնակելի գոտի երկու երեխաների համար, իսկ շինության ստորին մասում կարելի է տեղ հարմարեցնել խաղերի համար: