Բաժիններ՝

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին տեսախցիկներ է տեղադրել

Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին անվտանգության նկատառումներից ելնելով տեսախցիկներ են տեղադրել: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Կարսի նահանգապետարանից արած հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 3-ից սկսված տեսախցիկների տեղադրման աշխատանքներն ավարտված են: Նախագիծն արժեցել է 2 մլն 880 հազար թուրքական լիրա:

«Նախագիծը միտված է ավելի ապահով դարձնելու Թուրքիա-Հայաստան սահմանի Կարսի հատվածն ու կանխելու տարբեր պատահարները»,- ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս