Բաժիններ՝

Twitter-ը 2 անգամ երկարացրել է հաղորդագրությունների չափը

Մոտ 2 ամսվա փորձարկումներից հետո Twitter-ը սկսել է գործարկել իր նոր գործառույթը՝ 280 նիշանի հաղորդագրություններ:

Ավելի վաղ Twitter-ի գործադիր տնօրեն Ջեկ Դորսին արել էր առաջին երկար գրառումը՝ նշելով, որ ավելի շատ նիշեր պարունակող հաղորդագրությունների հնարավորությունը  մեծ առաջընթաց է իրենց համար: Դա թույլ կտա օգտատերերին ավելի ազատ և անկաշկանդ արտահայտել իրենց մտքերը:

Աս նորարարությունը, սակայն, դուր չի եկել սոցցանցի օգտատերերին: Օգտատերերի մեծ մասը նշում է, որ հնարավոր չէ կարդալ երկար հաղորդագրությունները: Ըստ օգտատերերի՝ Twitter-ը 280 նիշանի հաղորդագրություններով կկորցնի իր գլխավոր առանձնահատկությունը:

Օգտատերերը նաև կատակում են, որ երկար հաղորդագրությունները Twitter-ում կօգնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի արագ հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմը: Ի դեպ, Թրամփը, ով շատ է սիրում գրել Twitter-ում, արդեն իսկ փորձարկել է նոր գործառույթը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս