«Չելսիից» հեռանալու դեպքում Անտոնիո Կոնտեն կգլխավորի ՊՍԺ-ը
Այնտեղ կոնֆլիկտներ հաստատ չեն լինի: Անտոնիո Կոնտեն շատ մոտ է «Չելսիից» հեռացվելուն: 48-ամյա մասնագետը կոնֆլիկտի մեջ է ակումբի ղեկավարության հետ և ափսոսում է, որ ամռանը չի հեռացել Լոնդոնից:
Կոնտեն արդեն տեղեկացվել է, որ իր նկատմամբ հետաքրքրություն կա ՊՍԺ-ի կողմից: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը դժգոհ է նրանից, որ Ունայի Էմերիի մոտ դժվար է հարթվում հարաբերությունները Նեյմարի հետ, և ուզում է փոխարինել նրան Կոնտեով:
Ինչպես հաղորդում է Arab News-ը, «Չելսիից» հեռանալու դեպքում Կոնտեն պատրաստակամությամբ կընդունի ՊՍԺ-ն: Կոնտեն «Չելսիի» հետ հաղթեց 2016-17թթ. ԱՊԼ-ն, բայց ամռանը չստացավ ցանկացած տրանսֆերները և անհաջող սկսեց նոր մրցաշրջանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը