«2018-ին նոր դեսպանատների և Ջավախքում հյուպատոսության բացում չի նախատեսվում, քանի որ թանկ հաճույք է». Շավարշ Քոչարյան

«2018 թվականի նոր դեսպանատներ, հյուպատոսություններ բացելու ի՞նչ պլաններ ունեք, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ անհրաժեշտ է Ջավախքում հյուպատոսություն բացել»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական  պատգամավոր Շիրակ Թորոսյանը

Ի պատասխան՝ Շ. Քոչարյանն ասաց, որ 2018թ. համար իրենք չեն պլանավորում բացել նոր դեսպանատներ, հյուպատոսություններ, քանի որ, նրա բնորոշմամբ՝ թանկ հաճույք է.

«Թիրախային, քայլ առ քայլ անում ենք: Մյուս տարվա համար մենք չենք նախատեսում դեսպանատներ բացել: Ինչ վերաբերվում է Ջավախքում հյուպատոսություն բացելուն, և՛ Թիֆլիսում կա դեսպանատուն, և՛ Բաթումում հյուպատոսություն, դրա համար նման խնդիր մենք չենք զգացել»:

Տեսանյութեր

Լրահոս