Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանում իրենց տները լքել են 183 հազար բնակիչներ

Քրդական վիճելի տարածքների նկատմամբ հսկողության վերականգնան նպատակով Բաղդադի գործողությունների սկսվելուց հետո իրենց տները հարկադրված են եղել լքել ավելի քան 183 հազար բնակիչներ: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

Նրա տվյալների համաձայն, հոկտեմբերի 15-ից քրդերի կողմից վերահսկվող տարածքներում իրենց տները հարկադրված են եղել լքել 183 հազար 228 բնակիչներ կամ 30 հազար 538 ընտանիքներ: Ժամանակավոր վերաբնակների ամենամեծ թվաքանակը բաժին է ընկնում Էրբիլի (80 հազար 802 մարդ), Սուլեյմանիայի (46 հազար 734) քրդական շրջաններին, ինչպես նաեւ Դահուքի վիճելի շրջանին (17 հազար 154), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930