Բաժիններ՝

Թրամփը պահանջում է, որ Նյու Յորքի ահաբեկիչը մահապատժի ենթարկվի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մահապատիժ է պահանջել հոկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթենի շրջանում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկած ուզբեկստանցի Սայֆուլլո Սաիպովի համար:

Համապատասխան գրությունը Թրամփն արել է Twitter-ի իր էջում։ «Նյու Յորքի ահաբեկիչը հիացմունքով խնդրում էր ԻՊ-ի դրոշը կախել իր հիվանդասենյակում: Նա սպանել է ութ մարդու եւ ծանր վիրավորվել 12-ին:

Պետք Է մահապատժի դատավճիռ ստանա»,- նշել է պետության ղեկավարը: Կատարված ահաբեկչությունից հետո Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է անհապաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ աշխատանք սկսել այլ պետությունների բնակիչների համար ներգաղթի այցագրերի ստացման վիճակախաղը չեղարկելու շուրջ: Ամենից վեր դասելով հայրենակիցների անվտանգությունը, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը «պետք է հնարավորինս շուտ ազատվի վիճակախաղի ծրագրից», որպեսզի «վերջ դրվի շղթայական ներգաղթին»:

Մինչ այդ ԱՄՆ-ի ներքին անտվանգության նախարարությունը ճշտել է, որ Սաիպովը 2010 թվականին երկիր է եկել հենց այն այցագրով, որը շահել էր վիճակախաղով: Անդրադառնալով Սաիպովի անձին, Թրամփը հայտարարել է, որ քննարկելու է նրան Կուբայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռազակայանի Գուանտանամո հատուկ բանտ ուղարկելու հնարավորությունը, որտեղ պահվում են Վաշինգտոնի կողմից ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողները:

Նոյեմբերի 1-ին ավելի վաղ Նյու Յորքի նահանգի Հարավային օկրուգի դատախազի պաշտոնակատար Յոն Կիմը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 29-ամյա ահաբեկչին կարող է սպառնալ կամ մահապատիժ, կամ ցմահ բանտարկություն: Կիմի խոսքով՝ դատախազությունը ներկայում որոշում է պատժաչափի հարցը: Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում չարագործը բեռնատար-պիկապով մեծ արագությամբ մի քանի թաղամաս է անցել հեծանվորդների համար առանձնացված գոտիով, որը ավտոճանապարհից բաժանված է արգելապատնեշով, եւ վրաերթի ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդիպել են իր ճանապարհին: Չարագործը բախվել է դպրոցական ավտոբուսին, ինչից հետո մեքենան կանգ է առել:

Երբ տղամարդը զենքը ձեռքին դուրս է եկել վարորդական խցիկից, ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա՝ վիրավորելով որովայնի շրջանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է ութ մարդ, առնվազն 12 հոգի վերքեր են ստացել: Իշխանությունները նշում են, որ տղամարդը գործել է կանխամտածված, եւ տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն: Ահաբեկչությունը կատարել է Ուզբեկստանից սերված 29-ամյա Սայֆուլլո Խաբիբուլայի Սաիպովը, որը ԱՄՆ է ժամանել 2010 թվականին եւ ապրում էր Ֆլորիդայի նահանգի Թամպա քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս