Նոր վարկեր. իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը՝ նորանոր վարկեր ներգրավվելով: Մասնավորապես ՀՀ-ի ևԱսիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը, և, ըստ այդմ, Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ՝ 40 մլն դոլար գումարի չափով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարկային համաձայնագիրն արդեն ընդգրկված է կառավարության օրակարգում: Նշենք, որ հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրից, որի արժեքը կազմում է 90 մլն դոլար: Եվ երկրորդ մասնաբաժինը՝ 50 մլն դոլարը, հասանելի կդառնա 2018 թվականին։ Թե որքանո՞վ է այս վարկն արդյունավետ, որքանո՞վ է նպաստելու տնտեսության զարգացմանը, պարզ չէ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։