Իրանը դատապարտել է Նյու Յորքի ահաբեկչությունը՝ ցավակցելով զոհվածների ընտանիքներին
Իրանը դատապարտել է Նյու Յորքում իրականացված ահաբեկչական գործողությունը՝ ցավակցություն հայտնելով հարձակման զոհերի ընտանիքներին: Այդ մասին ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Փողոցներում եւ հասարակական վայրերում անպաշտպան եւ անմեղ մարդկանց վրա հարձակումների եւ նրանց սպանությունների մարտավարությունը ցույց է տալիս այնպիսի ահաբեկչական խմբավորումների դաժանության եւ անողոքության մակարդակը, ինչպիսին ԻՊ-ն է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին՝ ցավակցություն հայտնելով ահաբեկչության զոհերի ընտանիքներին:
Նա նշել է, որ ահաբեկչությունն արմատախիլ անելու միակ եղանակը բոլոր երկրների լուրջ, իրական ու թափանցիկ պայքարն է այս երեւույթի դեմ: Քասեմիի խոսքով՝ Մերձավոր Արեւելքում ահաբեկչական խմբավորումների հայտնվելու հետեւում կանգնած են ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: