«Լեսթերը» ցանկացել է վերադարձնել Կլաուդիո Ռանիերիին, բայց մարզիչը մերժել է
Իտալացին հպարտություն ունի: «Լեսթերը» ձախողեց 2017-18թթ. մրցաշրջանի մեկնարկը և հեռացրեց Քրեյգ Շեքսպիրին: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, «աղվեսները» ցանկացել են վերադարձնել Ռանիերիին, բայց լսել են. «Ոչ, շնորհակալություն»:
Կլաուդիոյի մերժումից հետո «Լեսթերը» պայմանագիր կնքեց Կլոդ Պյուելի հետ: Ռանիերին «Լեսթերի» հեքիաթի հեղինակն է և 2015-16թթ. մրցաշրջանի պատմական տիտղոսի ստեղծողը: Հաջորդ իսկ մրցաշրջանում անգլիական ակումբը հեռացրեց իտալացուն:
Հիմա 66-ամյա Ռանիերին վեր է բարձրացնում «Նանտը». Ֆրանսիայի առաջնությունում թիմը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը