Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունն անորոշ ժամանակով կասեցվել է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Այս մասին տեղեկացանք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանից:
Վերաբացվելու ժամկետների մասին նա դժվարացավ հստակ տեղեկություն տրամադրել: Ասաց, որ դա կախված է այն հանգամանքից, թե իրավապահները տարածքում աշխատելու որքան անհրաժեշտություն կունենան:
Մանկապարտեզում նախօրեին արտակարգ դեպք էր տեղի ունեցել: 36-ամյա Արգամ Հովիկյանը չորս ժամ պատանդ էր պահել հաստատության սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին՝ պահանջելով նախկին կնոջը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։