Ապրիլյան պատերազմում հաշմված զինվորն ինքնուրույն առաջին քայլերն է կատարել երկրատև անշարժությունից հետո
Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանը ﬔկ ու կես տարի տևած անշարժությունից հետո հոկտեմբերի 31-ին ինքնուրույն առաջին քայլերն է կատարել:
Էրիկ Բաբայանը պատմել է, որ օրերս կատարած կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման արդյունքում արդեն առաջին քայլերն է կատարել:
«2016 թվականի ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 8-ի կողﬔրը, հակառակորդի կողﬕց արձակված արկից ծանր վիրավորում եմ ստացել: Երբ գիտակցությունս վերականգնվել է, արդեն գտնվում էի Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կատարված բուժումների արդյունքում որոշ չափով ապաքինվել եմ, բայց չէի կարողանում քայլել: Այնուհետև վերադարձել եմ Մարտակերտ, որտեղ ապրում է ընտանիքս: Շատ դժվարությունների եմ դիմակայել, խոչընդոտներ հաղթահարել, բայց չեմ կորցրել հույսս, որ ﬕ օր ամբողջովին կապաքինվեմ: Այսօր, փառք Աստծո, ես նորից ոտքի եմ կանգնում»,- ասել է Էրիկը:
Հոկտեմբերի 27-ին, ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզﬕրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արﬔն Չարչյանը Ստեփանակերտում իրականացրել է Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: