Բաժիններ՝

Սմարթֆոնային կախվածությունից ազատվելու արագ և հեշտ միջոց

Եթե դուք չեք կարողանում կտրվել սմարթֆոնից և անընդհատ լարված նայում եք էկրանին, ապա պարզապես փոխեք էկրանի գույները և դարձրեք այն սև և սպիտակ:

Եթե դուք արդեն հոգնել եք նրանից, որ ընկերների հետ հանդիպումները վերածվում են smartphone party-ի, և ցանկանում եք անընդհատ չնայել էկրանին, ապա պետք է ընդամենը փոփոխեք գույները: Ըստ հետազոտությունների՝ սմարթֆոնի սև և սպիտակ  էկրանը դառնում է քիչ  գրավիչ, ինչի արդյունքում դուք անընդհատ չեք նայում դրան:

Եթե դուք օգտագործում եք iPhone, ապա դա շատ հեշտ է: iOS 11-ը ունի մոխրագույնի երանգներ: Դրանք ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ «Կարգավորումներ» → «Հիմնական» → «Ունիվերսալ » → «Դիսփլեյի ադապտացում» → «Լուսային ֆիլտրեր» → « Դիսփլեյի ադապտացում » → «Մոխրագույնի երանգներ»:

Կարդացեք նաև

Իսկ Android-ում այս հնարավորությունն ակտիվացնելու համար պետք է մի փոքր երկար փնտրել: Առաջին հերթին՝ պետք է մուտք գործել «Կարգավորումներ» բաժնի «Հեռախոսի մասին»  բաժինը:

Այնուհետև անհրաժեշտ է մուտք գործել «Հավաքման համարը» բաժին և սպասել այնքան, որ սմարթֆոնը ձեզ թույլ տա շարունակել գործողությունները: Միայն այս քայլերից հետո կարգավորումների բաժնում կարող եք միացնել սև և սպիտակի ռեժիմը:

Ըստ հետազոտությունների՝ այս միջոցով սմարթֆոնը ձեզ ավելի քիչ կշեղի: Նման կախվածությունից ազատվելը կօգնի ձեզ նվազագույնը 5 հարցում՝

  • Դուք ավելի քիչ կշեղվեք
  • Դուք կկարողանաք հանգստանալ
  • Դուք հաճույք կստանաք մարդկանց հետ շփումից
  • Դուք կկենտրոնանաք իրական կյանքի վրա
  • Դուք կպահեք ձեր կյանքի գաղտնիությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս