Բաժիններ՝

«Ինչո՞ւ չեք կանչում այդ մենաշնորհի տերերին, ասում՝ այս տարի ձեր շահույթը պետք է նվազի». Սերգեյ Բագրատյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին առաջակեց վերացնել մենաշնորհները և բյուջեի եկամուտներն ավելացնել:

«Բոլոր զարգացած երկրներում մենաշնորհրված ոլորտներից հավաքագրում են բյուջեի մոտ 80 տոկոսը, դրա մեջ և՛ վառելիքն է, և՛ սպիրտը, և՛ խմիչքը, և՛ ծխախոտը, հացահատիկը: Այդ ճյուղերը մեր տնտեսության մեջ մենշանորհված են: Դուք ինչո՞ւ չեք կանչում այդ մենաշնորհի տերերին, ասում՝ այս տարի ձեր շահույթը պետք է նվազի, ու դուք պետք է բյուջեին հարկեր վճարեք: Պարտադիր չի, որ իրենք ունենան 100 միլիոն դրամների շահույթներ: Ժամանակն է, որ եթե իրենք չեն համաձայնվում խաղի կանոններին, վերացնեք այդ մենաշնորհները, ու կարճ ժամանակում 2.5 տրիլիոն կունենանք»,- հայտարարեց պատգամավորը:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Ես եթե ճիշտ եմ հասկանում, այն, որ ասում եք՝ «կանչեք», օրենսդրորեն կանչելու մասին է չէ՞ խոսքը: Օրենսդրության տեսանկյունից՝ չկա որևէ անհամապատասխանատություն»:

Ս. Բագրատյանի ճշտող հարցին, թե թղթերով ամեն ինչ նորմա՞լ է՝ Ա. Ջանջուղազյանն այսպես պատասխանեց. «Եթե՝ ոչ, ապա դա այլ հարթության թեմա է, դուք իրավացի եք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս