Հազարավոր ամերիկացիներ են ցավակցում Դենվերի կենդանաբանական այգու վագրի սատկելու կապակցությամբ
Հազարավոր ամերիկացիներ են իրենց ցավակցությունն ու կարեկցանքը հայտնում Դենվերի կենդանաբանական այգում Ռուսաստանից բերված ամուրյան վարգի սատկելու կապակցությամբ։
Մարտինին (Ռուսաստանում նրա անունը Ումար էր) երեք տարեկան հասակում հատուկ միջոցներով մեռցրել են այն բանից հետո, երբ նրա մոտ վերջին փուլի սպիտակարյունություն են հայտնաբերել: Վագրին Մոսկվայից բերել էին հունիսին, եւ նա չէր հասցրել ապրել նույնիսկ մինչեւ կլիմայավարժման շրջանի վերջը:
Հարյուրավոր օգտատերեր վագրի սատկելու վերաբերյալ հաղորդագրության իրենց մեկնաբանություններն են թողել կենդանաբանական այգու Facebook-ում:
Մի քանի հազար օգտատերեր արձագանքել են լացող սմայլիկով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։