Բաժիններ՝

«2018 թվականին արտաքին պարտքը 43 տոկոսից իջեցնում ենք 41 տոկոսի». Վարդան Արամյան

2018թ. պետական բյուջեի նախագծով պետական պարտքը ՀՆԱ-ում նվազում է: Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ Հայաստանը երկու ցնցումների արդյունքում ունեցել է պետական պարտքի աճ ՀՆԱ-ում, դա եղել է 2009-ին, և 2014-16 թվականներին:

Նա նկատեց, որ հնարավոր չէ միանգամից աճը կանգնեցել, բայց կարելի է աճի տեմպերը նվազեցնել. «2018 թվականին պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախագծել ենք շրջել դեպի ներքև, բայց սա որոշակի զգայություն ունի փոխարժեքների տատանումների տեսանկյունից: Պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը նվազելու է այս նախագծով: Կառավարության պարտքը անվանական աճում է, բայց ՀՆԱ-ի մեջ տոկոսով այդ պարտքը նվազում է»:

Նա նաև նշեց, որ նախագծով 2018 թվականին արտաքին պարտքը 43 տոկոսից իջեցնում ենք 41 տոկոսի. «Մենք լինելու ենք նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցանկում»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031