Բաժիններ՝

«Իսպանիան սիրում է քեզ». Պիկեն շապիկ է նվիրել հոգևորականին

Վերջին շրջանում կատալոնացի ֆուտբոլիստ Պիկեի մասին պտտվում են մի շարք խոսակցություններ, որոնք այնքան էլ դրական չեն՝ պոկերի պատճառով կուտակված պարտքեր, բաժանում Շակիրայից, կոնֆլիկտներ հավաքականում, և այլն: Սակայն իսպանական մամուլը կիսվել է իսպանական գլխագրերի չար կերպարի մասին բարի պատմությամբ:

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է գավաթային խաղից առաջ Պիկեի և հոգևորականի հանդիպումը:  Հոգևորական Անտոնիո Կարպենան մոտեցել է Պիկեին և աջակցության խոսքեր է ասել նրան՝ Կատալոնիայում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: «Իսպանիան սիրում է քեզ»,- ասել է հոգևորականը, ով «Մուրսիայի» երկրպագու է:

«Ես մոտեցա Ժերարին և աջակցությունս հայտնեցի նրան: Անկախ երկրպագուների սուլոցներից՝ նա պետք է շարունակի նույն ոգևորվածությամբ և շարունակի մնալ այնքան լավ ֆուտբոլիստ, ինչպիսին հիմա է»,- նշել է Կարպենան լրատվամիջոցներից մեկին:

Հանդիպման վերջում հոգևորականը շապիկ է խնդրել Պիկեից: Պիկեն, որ այդպես էլ դուրս չի եկել խաղադաշտ, հանդիպման վերջում մոտեցել է Կարպենային և նվիրել նրան իր շապիկը:

Ըստ լրատվամիջոցների՝ հոգևորականը որոշել է վաճառել այդ շապիկը բարեգործական աուկցիոնում: Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Կարպենան «Մուրսիա» թիմի հոգևորականն է, ով աղոթում է թիմի հաջողությունների համար և համարվում է թիմի անդամ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս