Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդուն պատկանող դպրոցին գլխի «սև ամպեր են կուտակվել». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրինությունը դիմել է ֆինանսների նախարարություն` պահանջելով սև ցուցակում ներառել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդուն՝ Ալբերտ Ղարաքեշիշյանին պատկանող ընկերությանը՝ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ին:
Պատճառը գնման գործընթացի շրջանակում ընկերության կողմից ներկայացված կեղծ տվյալներն են, մասնավորապես այն, որ ՍՊԸ-ն գնումների մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորութուն` 1226 դրամի չափով: «Մենք 1200 դրամի պարտք ունեինք ու այդ պատճառով ընկել էինք սև ցուցակ: Հաշվապահի կողմից թույլ տված խախտման արդյունքում եղավ դա: Հիմա ամեն բան կարգին է, և ընկերությունը շարունակում է գազ մատակարարել դպրոցին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանել է ՍՊԸ հիմնադիր Ա.Ղարաքեշիշյանը»: