PwC-ն դոլարային միլիարդատերերի կարողության աճ է արձանագրել մինչև ռեկորդային 6 տրլն դոլար
Աշխարհում բոլոր դոլարային միլիարդատերերի միագումար կարողությունը 2016 թվականին աճել է 17 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 6 տրլն դոլարի նշագծին:
Այդ մասին ասված է PwC կոնսալտինգային եւ աուդիտորական ընկերության եւ UBS բանկի համատեղ հետազոտության մեջ: Ցուցանիշը կրկնակի գերազանցում է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն: Ինչպես նշել է The Guardian-ը, դոլարային միլիարդատերերի միագումար թիվն անցյալ տարի ավելացել է 145-ով՝ հասնելով 1542-ի:
Միլիարդատիրոջ կարգավիճակը կորցրել է 45 մարդ: Պատմության մեջ առաջին անգամ Ասիայում ավելի շատ միլիարդատերեր են եղել, քան ԱՄՆ-ում՝ 637՝ 563-ի դիմաց: Եվրոպայում ապրում է 1 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող 342 մարդ: Միլիարդատերերի մեծ մասը (1271) իր կարողությունը վաստակել է սպառողական ապրանքների արտադրության ոլորտում, 903 հոգի ներկայացնում են տեխնոլոգիական հատվածը, 832-ը՝ ֆինանսական ծառայությունների հատվածը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: