«Արցախը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ». Շարմազանով

Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևում կայացած հանդիպուﬕց հետո ադրբեջանցի պաշտոնյաների կողﬕց հնչող հայտարարություններին, թե ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Նախ նշեմ, որ դրանք ﬕայն հայտարարություններ են ներքին սպառման համար և բանակցվող սկզբունքների հետ որևէ կապ չունեն: Ինչ վերաբերվում է տարածքային ամբողջականությանը, ապա Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել և այդ երկրի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա հիշեցրեց, որ Հոկտմբերյան հեղաշրջուﬕց հետո՝ ﬕնչև Ադրբեջանի Հանրապետության հիﬓումը, Լեռնային Ղարաբաղում արդեն գոյություն ուներ հայկական պետական ﬕավորում, և դա գաղտնիք չէ, հստակ փաստ է: «Եթե իրենք այդքան շատ են խոսում տարածքային ամբողջականության մասին, այստեղ էլ պետք է իրենց հիասթափեցնեմ: 1923-1924 թթ ԼՂԻՄ-ը ունեցել է իր Սահմանադրությունը: Խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ընդաﬔնը տնտեսական կապի ﬔջ է եղել Ադրբեջանի հետ: Հիﬓական նշանակուﬓերն ուժային և քաղաքական պաշտոններում կատարել է Խորհրդային Միության ղեկավարությունը: Եվ ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Լատվիան. Լիտվան, Էստոնիան և մյուս երկրներն անջատվել են Խորհրդային Միությունիեց, այնպես էլ Արցախը հանրաքվե է անցկացրել և անջատվել է: Եվ եթե ﬔր գործընկերները Եվրոպայում կամ այլ երկրներում ընդունում են նախկին խորհրդային երկրների անկախությունը, առնվազն տարակուսելի է, որ նրանք նույն բանը չեն անում Արցախի դեպքում, քանի որ նույն ընթացակարգերով այն անջատվել է ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից, որովհետև Ադրբեջանի կազմում այն չի էլ եղել»,- եզրափակեց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս