Բաժիններ՝

Գրենլանդական ծովում ռուսական ուղղաթիռ է կործանվել

Ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը նորվեգական Բարենցբուրգ քաղաքից ոչ հեռու ծոﬖ է ընկել: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Նորվեգիայի փրկարար ծառայությունը:

«Ռուսական ուղղաթիռը, որում 8 մարդ է եղել, Բարենցբուրգից 2-3 կիլոﬔտր հեռավորության վրա ծոﬖ է ընկել: Նորվեգիայի փրկարար ծառայությունը կոորդինացնում է գործողությունները: Այլ մանրամասներ չկան»,- ասված է Նորվեգիայի փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում:

Փրկարարների տվյալներով, ուղղաթիռը դժբախտության ահազանգ չի տվել: Փրկարարներին դեռևս չի հաջողվել գտնել կործանված ուղղաթիռը: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է, որ ուղղաթիռը կորել է ռադարներից Գրենլանդական ծովի ջրային տարածքում՝ Բարենցբուրգից 10 կիլոﬔտր հեռավորության վրա:

Ուղղաթիռում եղել է 8 մարդ՝ գլխավոր օդաչու Եվգենի Բարանովը, երկրորդ օդաչու Վլադիﬕր Ֆրոլովը, ﬔխանիկ Ալեքսեյ Պոուլյաուսկասը, տեխնիկ Մարատ Միխտարովը, ինժեներ Ալեքսեյ Կորոլյովը, ինչպես նաև երեք ուղևոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս