«Սիրիան ղեկավարելու Ասադների ժամանակը մոտենում է ավարտին». Թիլերսոն
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա ընտանիքը որպես պետության ղեկավարներ՝ ապագա չունեն: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «ԱՄՆ ցանկանում է տեսնել ամբողջական և ﬕասնական Սիրիա՝ առանց կառավարությանը Բաշար Ասադի ներգրավվածության…: Ասադների ընտանիքի կառավարուﬓ ավարտին է մոտենում: Միակ հարցն այն է, թե ինչպես դա պետք է իրականանա»,- ասել է Թիլերսոնը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ գրոհայինների դեմ պատերազմում հաղթանակի համար Ասադը պարտական է «օդից ռուսական աջակցությանը»: