«Ի՞նչ ա, քաղաքապետի ընտրությունից մի շաբաթ առաջ հիշեցի՞ն, որ քաղաքապետը ծնունդ է ունեցել». Վահրամ Բաղդասարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ծննդյան տարադարձի վերաբերյալ տեսանյութի շուրջ առաջացած աղմուկը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ուշացած է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը հարցադրում արեց` եթե քաղաքապետի ծնունդը նշվել է ապրիլին, ինչո՞ւ է հենց հիմա բարձրացվում հարցը:

Նա նշեց, որ խորհրդարանում խնդրի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի քննադատությունից հետո նայել է, որ Սիսիանի քաղաքապետի ծնունդը եղել է ապրիլի 28-ին:

«Բա քնա՞ծ էին, 3-4 ամիս հետո նոր գալիս են, հիշում են ծնունդները: Ի՞նչ ա, քաղաքապետի ընտրությունից մի շաբաթ առաջ հիշեցի՞ն, որ քաղաքապետը ծնունդ է ունեցել»,- ասաց նա:

Վ.Բաղդասարյանը խոստացավ «հոտ քաշել» ու պատասխանել` արդյոք անձի պաշտանմունքի հոտ գալի՞ս է այդ միջոցառումից:

Նա նկատեց, որ կարող է միջոցառումն անակնկալ է եղել, բայց եթե հանկարծ ինքն իմանա, որ դա այդ տարիքին հարիր երևույթ չի եղել, անպայման նկատողություն կտա:

Տեսանյութեր

Լրահոս