Լույս է տեսել Ժերար Դեպարդիեի հուշերի գիրքը
Ժերար Դեպարդիեի «Հրեշը» հուշերի գիրքը, որը թողարկվել է Le Cherche Midi հրատարակչության կողմից, հոկտեմբերի 26-ին վաճառքի է ստացվել Ֆրանսիայում։ Հուշագրության մեջ 68-ամյա դերասանն ամփոփում է ապրած կյանքի արդյունքները, որին նա, ֆրանսիացի գրաքննադատների կարծիքով, շատ մռայլ է նայում:
Այս թեմային Դեպարդիեն բավական մեծ տեղ է հատկացնում գրքում, որի շապիկին կա «Այսօր ես ավելի մեծ ազատություն ունեմ, քան առաջ» մակագրությունը: «Մահն ինձ չի վախեցնում»,-գրում է Դեպարդիեն: «Մահը բացարձակ նորմալ, հանգիստ ինչ-որ բան է: Դրան հարկավոր է նախապատրաստվել»,-նշում է դերասանը: Հիշողություններում Դեպարդիեն խոստովանում է, որ «այսօր ինքը բնավ էլ այնքան անփույթ ու անհոգ չէ, ինչպես քառասուն կամ նույնիսկ հիսուն տարեկանում» եւ, բացի այդ, «շատ ավելի խոցելի է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: