Բաժիններ՝

Տեսանյութում Փենյանը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրությունից

Սինգապուրցի լուսանկարիչ Արամ Պենը՝ ԿԺԴՀ-ի լանդշաֆտային լուսանկարների շարքի հեղինակը, դարձել է առաջին օտարերկրացին, որին այդ երկրի իշխանությունները թույլատրել են օդից նկարահանել Փենյանը։

Գերթեթեւ ինքնաթիռից էքսկլյուզիվ նկարահանում իրականացնելու թույլտվությունը Պենն ստացել է սեպտեմբերին: Բացի օդանավում տեղեկայված տեսախցիկներից, սինգապուրցին օգտագործել է նաեւ ֆոտոխցիկը: Ցանցում հայտնված 12-րոպեանոց տեսահոլովակի կադրերում երեւում է, որ ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում շատ քիչ են ավտոմեքենաները նման մասշտաբի քաղաքի համար:

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի փողոցներում չի հաջողվում տեսնել նաեւ մարդկանց մեծ կուտակումներ: Պենին հաջողվել է թռչել քաղաքի զգալի մասի վրայով. տեսանյութում եւ լուսանկարներում տեղ են գտել Փենյանի հայտնի շենքերն ու հուշարձանները: NK News-ին տված հարցազրույցում լուսանկարիչը, որն առաջին անգամ ԿԺԴՀ է այցելել 2013 թվականին, պատմել է, որ տեսանյութը նկարահանելու թույլտվությունն ստացել է երկրի նկատմամբ իր դրական վերաբերմունքի շնորհիվ:

«Հնարավոր էդրա պատճառն այն է, որ ես առանց նախապաշարումների եմ վերաբերվում հյուսիսկորեացիներին: Որքան ավելի բարեկամաբար եմ ես նրանց վերաբերվում, այնքան ավելի մեծ չափով են նրանք ինձ բացվում»,-ասել է Արամ Պենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս