«ՀՀ ԶՈՒ արդիականացման ծրագիրը դիտարկում եմ ոչ միայն Արցախի հակամարտության տեսակետից, այլ նաև՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների»

«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները միտում ունեն ավելի սրվելու, քանի որ պայքարը սրվում է Սիրիայում։ Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար շարունակում է մնալ վտանգ, և այդ վտանգը կարող է ավելի ուժեղանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այս պայքարին մասնակցում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և սիրիական ուժերը, այդ թվում՝ կառավարական»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ սկսվում է մեծ պետությունների և տարածաշրջանային առաջատար պետությունների պայքարն ապագայի համար, և այս պայքարի ընթացքում, ըստ նրա՝ կորոշվի Մերձավոր Արևելքի նոր կարգավիճակը։

Թուրքագետը համոզված է՝ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող փոփոխությունները կստանան ավելի հստակ արտահայտված ընթացք։

Թուրքագետը շատ բարձր է գնահատում այն, որ ընդունվում է զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիրը. «Սա նշանակում է, որ մենք ոչ միայն դիվանագիտական ճանապարհով պետք է փորձենք դիմակայել նոր մարտահրավերներին, որ գալիս են Մերձավոր Արևելքից, այլ նաև՝ ռազմական առումով։ Այնպես որ, ռազմական արդիականացման այս ծրագիրը դիտարկում եմ ոչ միայն Արցախի հակամարտության տեսակետից, այլ նաև՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս