Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստում քննարկվելու է ավիավթարների հետաքննության ﬕասնական մարﬓի ստեղծման հարցը
Եվրասիական տնտեսական ﬕության կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 25-ին Երևանում կայանալիք ﬕջկառավարական խորհրդի նիստի ընթացքում քննարկեու են ավիավթարների հետաքննության ﬕասնական մարﬓի ստեղծման հարցը, որը պետք է փոխարինի Միջպետական ավիացիոն կոﬕտեին: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
«Այո, այդ հարցն ակտիվորեն այժմ քննարկվում է ՌԴ տրանսպորտի նախարարությանը կից աշխատանքային խմբի շրջանակում և վաղը կներկայացվի ԵԱՏՄ երկրների կառավարությունների նիստի քննարկմանը»,- ասաց նա:
Ավելի վաղ Սոկոլովը հայտնել էր, որ նոր կառույցը գործելու է 2018 թվականից: