«Մեզ դժվար է սպառնալը. սա պետք է ձեր ականջին օղ արած լինեիք»». Նաիրա Զոհրաբյան
«Հիմա, եթե մի նախագիծ էլ ընդունել եք, դրական եզրակացություն եք տվել, դա չի նշանակում, որ մի հատ պետք է գրավոր շնորհակալություն հայտնենք խորհրդարանական մեծամասնությանը, մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք այդ շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթին:
Հիշեցնենք, որ Վ. Բաղդասարյանը հայտարարեց, որ այնպես չէ, որ խորհրդարանական մեծամասնությունը միշտ մերժում է քննարկել ընդդիմության ներկայացրած օրենքի նախագծերը, ինչպես նրանք են ներկայացնում:
«Հորդորում եմ խորհրդարանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներին՝ նստած տեղերից մեզ սպառնալիքներ չհնչեցնել, մեզ դժվար է սպառնալը: Կարծում եմ՝ սա պետք է ձեր ականջին օղ արած լինեիք»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը: