«Շոուի վերածելով՝ որևէ արդյունքի չեք հասնելու». Վահրամ Բաղդասարյանը՝ ընդդիմությանը

«Այն տեսակետը, որ մեր բոլոր ընդդիմադիր գործընկերների առաջարկները մերժվում են, դինամիկան և վիճակագրությունը ցույց են տալիս լրիվ հակառակը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի հերթական նիստում օրակարգ չմտցվեցին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորների հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները, ինչից պատգամավորները բորբոքվեցին՝ ասելով, որ քաղաքական մեծամասնությունը մերժում է քննարկել ընդդիմադիրների նախաձեռնությունները:

Վ. Բաղդասարյանի խոսքով՝ այն բոլոր առաջարկությունները, որոնք տրամաբանական են, քննարկվում են մեծամասնության կողմից և կյանքի են կոչվում. «Եթե կա քննարկման անհրաժեշտություն, կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս այդ օրենսդրական նախաձեռնությունները դարձնել հրատապ և անհետաձգելի ու բերել, քննարկման առարկա դարձնել: Այստեղ պարզապես նման կերպ շոուի վերածելով՝ որևէ արդյունքի չեք հասնելու: Պետք չէ այստեղ բորբոքվել ու կրքերն ավելորդ տեղն ավելի թեժացնել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս