«Ուզում եմ Մբապեի համար լինել այն, ինչ ինձ համար եղել է Մեսսին». Նեյմար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ուզում է օգնել իր ավելի երիտասարդ թիմակցին՝ Կիլիան Մբապեին: Նեյմարը և Մբապեն միավորվել են ՊՍԺ-ում այս ամառ: Երկու ֆուտբոլիստներն էլ գերազանց են սկսել մրցաշրջանը:
Վերջերս Էդինսոն Կավանին հայտարարել է, որ ֆուտբոլիստներին պարտադիր չէ ընկերներ լինել, բայց Նեյմարն այլ տեսակետ ունի: «Ուզում եմ Մբապեի համար լինել այն, ինչ ինձ համար եղել է Մեսսին «Բարսելոնայում»: Ուզում եմ օգնել նրան: Նա իմ ընկերն է»,- հայտարարել է Նեյմարը բրազիլական հեռուստատեսությանը:
Տվյալ պահին ՊՍԺ-ն գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և իր խմբի առաջատարն է Չեմպիոնների լիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը