Շուրթերը չորանում են և ճաքճքո՞ւմ. կարդացեք սա

Շուրթերը չորանալու հետևանքով ոչ միայն տհաճ տեսք են հաղորդում, այլև անհարմարություն են պատճառում, երբեմն նաև ցավի պատճառ դառնում։ Շուրթերի չորանալու ու ճաքճքելու հիմնական պատճառն օրգանիզմի ջրազրկումն է։ Fabiosa.com-ը գրում է, որ այս խնդրի պատճառ կարող են դառնալ նաև հետևյալ գործոնները.

  • արևի տակ երկար ժամանակ անցկացնելը
  • քամու բացասական զդեցություն
  • նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
  • մթերք, որը բացասական ազդեցություն է ունենում մաշկի վիճակի վրա
  • կոսմետիկայի չարաշահում
  • որոշ մաշկային հիվանդություններ
  • ծխախոտի օգտագործում
  • ալկոհոլի չարաշահում։

Շուրթերի չորության դեմ պայքարում կարող եք օգտագործել հետևյալ միջոցները։

Վազելին։ Սա անփոխարինելի միջոց է՝ շուրթերը խոնավեցնելու, փոքր վնասվածքների ապաքինման և նույնիսկ մաշկի վերականգնման համար։

Մեղր։ Մեղրը խոնավեցնող և հականեխիչ հատկություններ ունի։ Այն շուրթերին կարող եք քսել մաքուր ատամի խոզանակի օգնությամբ։ Թողեք 20 րոպե, ապա լվացեք ջրով։

Կարդացեք նաև

Կակաոյի յուղ։ Կակաոյի յուղը խոնավեցնում է մաշկը, վերականգնում բնական փայլը։ Այն հարկավոր է շուրթերին քսել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։

Ալոէ։ Ալոէն խոնավեցնող, գրգռումը հանգստացնող հատկություն ունի։ Պարզապես հարկավոր է քամել հյութը և քսել շուրթերին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս