Արտաքին առևտուրը՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին
2017 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4 մլրդ 367,5 մլն դոլար կամ 2,1 տրիլիոն դրամ։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ՝ առևտրաշրջանառությունն աճել է 21,7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Այդ թվում՝ արտահանումն աճել է 19,1%-ով և կազմել 1 մլրդ 546,7 մլն դոլար։ Ներմուծման աճը նույն ժամանակահատվածում կազմել է 23,2%, ծավալը՝ 2 մլրդ 820,8 մլն դոլար։
Արտաքին առևտրի հաշվեկշիռը տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով բացասական է -1 մլրդ 274,4 մլն դոլարի չափով։