«Մանչեսթեր Յունայթեդը» զիջեց արտագնա խաղում
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս զիջեց «Հադերսֆիլդ Թաունին» (2։1)։
«Հադերսֆիլդ թաուն»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը։ Հանդիպման 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ահարոն Մույը։ Խաղակեսի վերջնամասում «Հադերսֆիլդ Թաունի» ֆուտբոլիստները նաև կրկնապատկեցին հաշվի տարբերությունը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Լաուրենտ Դեպոիտրեն։ Խաղի 78-րդ րոպեին «Կարﬕր սատանաներից» հաշվի տարբերությունը կրճատեց Ռեշֆորդը՝ 2։1։
Հայաստանի ազգային թիﬕ ավագ Հենրիխ Մխիթսրյանը ﬔկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ երկրորդ կեսում։
«Մանչեսթեր Յունայթեդը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում մրցելով «Սուոնսի Սիթիի» դեմ։