Բաժիններ՝

ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը

Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին այլընտրանք չկա և անհնար է այն վերանայել: Ինչպես փոխանցում «Ռիա-նովոստի»-ն, Մոսկվայում անցկացվող կոնֆերանսի ընթացքում նա ընդգծել է, որ «ակնհայտ է`համաձայնագիրն աշխատում է»:

«Եվրամիության շահը կայանում է նրանում, որպեսզի պաշտպանենք այդ համաձայնագիրը, և մենք կշարունակենք դա անել»,- ընդգծել է Շմիդը:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Թեհրանը որևէ հանգամանքում չի զարգացնի կամ ձեռք բերի միջուկային զենք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս