«Ես կցանկանայի լինել մեկ ակումբի ֆուտբոլիստ և մնալ «Տոտենհեմում»». Հարի Քեյն
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ով 2 տարի անընդմեջ դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն, խոստովանել է, որ չնայած մի շարք եվրոպական ակումբների կողմից հետաքրքրությանը՝ կցանկանար շարունակել ելույթները «Տոտենհեմի» կազմում: Լոնդոնյան թիմին հարձակվողը միացել է 2004 թվականին:
«Ես կցանկանայի լինել մեկ ակումբի ֆուտբոլիստ: Իհարկե, ամեն ինչ կախված է կոլեկտիվի, մարզիչների հետագա զարգացումից, բայց ես կասեի, որ ուզում եմ մնալ այստեղ, քանի որ հիմա մենք գտնվում ենք գերազանց վիճակում:
Մենք ունենք ցնցող մարզաբազա, ֆանտաստիկ մարզիչ, երիտասարդ հեռանկարային թիմ, նոր կառուցվող մարզադաշտ: Այնպես որ, ամեն ինչ շատ լավ է»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը