Բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գործող բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության մեջ. ՀՀ առողջապահության նախարարությունն իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին օգտվում է պետպատվերով բուժվելու իրավունքից, սակայն պետությունը չի վճարում նախատեսված ողջ գումարը՝ փող չկա պատճառաբանությամբ:

Արդյունքում՝ հիվանդանոցները հսկայական պարտքեր են կուտակում և տարեցտարի դժվարանում են աշխատանքի շարունակականությունն ապահովել: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Եթե մենք ունենք սահմանափակ բյուջե, պետք է ապրենք սահմանափակ պայմաններում և հնարավորություն գտնենք, զտենք: Անապահով խավերի օգնությունը հասցնենք, իսկ մնացածին տրամադրենք վճարովի բուժօգնություն: Իսկ մենք վիճակ ունենք, որ պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին»

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս