Սոցփաթեթից օգտվողների համար առողջապահական ծառայությունների նոր մոդել է ներդրվել
Սոցիալական փաթեթից օգտվող 100 հազար պետական ծառայողների համար հոկտեմբերի սկզբից առողջապահական ծառայությունների նոր մոդել է ներդրվել: Այս մասին այսօր ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հայտարարեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում:
«Հոկտեմբերի 1-ից հետո սոցփաթեթով անձը եթե վատ զգաց, կամ զանգում է իր բժշկին, կամ դիմում ապահովագրությանը և առնվազն 24 ժամվա ընթացքում ստանում է աջակցություն»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ ամսվա սկզբից այսօր արդեն ունենք 600 վիրահատական միջամտություն: Ս.Մարգարյանը վստահեցրեց, որ ֆինանսների ծախսման արդյունավետությունը և նպատակայնությունը զգալի բարձրացել է: