Բաժիններ՝

Չինաստանում ավելի քան 1 մլն մարդ է խաղացել «Ծափ տանք Սի Ցզինպինի ճառին» խաղը

Չինացի ինտերնետ-օգտատերերն արդեն մեկ օրից ավելի է, ինչ մրցում են «Ծափ տանք Սի Ցզինպինի ճառին» նոր առցանց խաղում, որով ՉԺՀ-ի ղեկավարը հոկտեմբերի 18-ին հանդես է եկել Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի բացմանը: Մինչ այժմ ՉԿԿ-ի առաջնորդին վիրտուալ ձեւով «ծափահարել է» ավելի քան 1 մլն մարդ։

Սի Ցզինպինը համագումարում արտասանել է իր ամենաերկար ճառը երկրի պատմության մեջ, այն տեւել է 3 ժամ 26 րոպե, զեկույցի տեքստը բաղկացած էր 32,3 հազար հիերոգլիֆներից: Չինաստանի առաջնորդի ճառը կենդանի լսել են ավելի քան 2,3 հազար պատվիրակներ եւ գրեթե նույնքան լրագրողներ, այն ծափահարություններով ընդհատվել է 71 անգամ:

Tencent ընկերությունն առաջարկել է բոլոր նրանց, ովքեր չեն կարողացել Սի Ցզինպինին ծափահարել Պեկինի Ժողովրդական ժողովների տանը, դա անել Համացանցում, եւ թողարկել է պարզ մի խաղ, որը մեկ օրվա ընթացքում իսկական հիթ է դարձել Համացանցի չինական սեգմենտում:

Խաղի հեղինակներն առաջարկում են օգտատերերին՝ 20-վայրկյանանոց հատված լսել ՉԺՀ-ի ղեկավարի ճառից, ինչից հետո հայտնվում է «ես ցանկանում եմ ծափահարել» մակագրությամբ կոճակը, օգտատերը սեղմում է այն եւ երեք վայրկյան տեւող հետհաշվարկից հետո կարելի է սկսել «ծափահարելը»: Էկրանի ստորին մասում հայտնվում է դեղին դաշտ, որի վրա հարկավոր Է մատներով զարկել 19 վայրկյանի ընթացքում, էկրանի աջ մասում կարելի է միանգամից տեսնել արդյունքը, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս