Zara-ի թողարկած կանանց կոշիկներն արագորեն տարածվել են Ցանցում
Zara իսպանական ընկերությունը թողարկել է կանանց բայքերական կոշիկներ՝ քուղակապերով եւ ուլունքներով, որոնք արագորեն տարածվել են Ցանցում:
Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է Daily Mail-ը: 101 եվրո արժողությամբ կոշիկն արագորեն սպառվել է Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի եւ Ֆրանսիայի խանութներում, իսկ Instagram-ը լցվել Է այդ կոշիկները հագած աղջիկների լուսանկարներով՝ #ZaraBoots հեշթեգով:
Zara-ն Inditex կորպորացիայի առաջատար առեւտրական ցանցերից մեկն է, որը 1985 թվականին հիմնադրվել է իսպանացի ձեռնարկատեր Ամանսիո Օրտեգայի կողմից: Բացի Zara-ից, Inditex-ի կազմի մեջ մտնում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Massimo Dutti-ն, Bershka-ն, Pull & Bear-ը, Stradivarius-ը եւ ուրիշներ: