Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն «աներևակայելի ու անսպասելի» հարվածով է սպառնացել է ԱՄՆ-ին

Փենյանն «աներեւակայելի» հարվածով է սպառնացել Վաշինգտոնին «ամենաչսպասված» պահին: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել Է Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով ՑՏԱԿ-ի հայտարարությանը՝ կապված «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի գլխավորությամբ հարավկորեական ու ամերիկյան ռազմածովային ուժերի զորավարությունների հետ, որոնք ընթանում են Կորեական թերակղզու մերձակա ջրերում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները ԿԺԴՀ-ի ափեր են հասցրել իրենց «գլխավոր թիրախները»: «ԱՄՆ-ը հենց մեր քթի տակ է բերել այն թիրախները, որոնք մենք գլխավորներն ենք համարում: ԱՄՆ-ը պետք է գիտենա, որ աներեւակայելի հարվածի կենթարկվի անսպասելի պահին»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը հարավկորեական մարտանավերի հետ վարժանքներ է անցկացնում Կորեական թերակղզու մոտ: Զորավարժություններին մասնակցում են «Սթեթհեմ» եւ «Մուսթին» ամերիկյան էսկադրային ականակիրները, ինչպես նաեւ երկու երկրների օդուժը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս