Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մեծ համաձայնությունը կայացել է. դերերը բաշխվել են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում օրերս մեծ համաձայնություն է կայացել, ըստ որի՝ Ժնեւից վերադառնալու նախխօրեին եւ դրանից հետո երկար զրույցներից հետո Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել Կարեն Կարապետյանին 2018 թ. ապրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում:
Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի եւ Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որեւէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու եւ որոշումներ կայացնելու մանդատ, ուստի հենց այդ հիմնավորմամբ փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործառույթներում ոչինչ չի փոխվելու:
Նա շարունակելու է անցկացնել կառավարության նիստեր, զբաղեցնել կառավարության շենքը, նրան արտոնվելու է ազատ կադրային որոշումներ ընդունել:
Սերժ Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնում շարունակելու է զբաղեցնել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը:
Այժմ Հայաստանի նախագահի համար նստավայր են փնտրում: Չի բացառվում, որ ժամանակավորապես նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: