Չեմպիոնների լիգա. «Սիթիի» «տիեզերական» ցուցանիշները, Ռոնալդուի երգը և Դորտմունդի հսկայական խնդիրները
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղային օրը շատ հագեցած էր իրադարձություններով:
Ներկայացնում ենք ձեզ խաղային առաջին օրվա ամենահետաքրքիր դրվագները, որոնք կարող էիք բաց թողնել:
1. «Մանչեսթեր Սիթին» գոլ բաց թողեց 11-մետրանոցից
«Նապոլիի» ֆուտբոլիստները կարողացան հանել մանչեսթերյան ակումբի անեծքը: Բանը նրանումն է, որ Չեմպիոնների լիգայի շրջանակներում նշանակված վերջին հինգ 11-մետրանոց հարվածները հետ են մղվել մանչեսթերցիների դարպասապահների կողմից: Հարվածողների թվում հայտնի գոլահարներ են՝ Մեսսին, Իբրահիմովիչը, Նեյմարը, Ֆալկաոն և Ռաֆայելը:
Այս խաղի առաջին խաղակեսում «Նապոլիին» ևս չհաջողվեց գոլ խփել 11-մետրանոցից, ինչը, սակայն, իրականացավ երկրորդ խաղակեսում:
2. «Մանչեսթեր Սիթիի» անհավանական ցուցանիշները
Եվ կրկին «Մանչեսթեր Սիթին», ով վերջին շրջանում հրաշալի տպավորություն է թողնում:
Արդեն 13-րդ րոպեին անգլիական թիմը հաղթում էր 2:0 հաշվով, բայց ներկայիս «Սիթիի» դեպքում դա քչերին զարմացրեց:
Առանձնացրել ենք մի քանի վիճակագրական տվյալներ, որ միջազգային մամուլը համարեց տիեզերական:
- Ռահիմ Ստերլինգը դառնում է անկասելի: Նա գոլ է խփել այս մրցաշրջանի բոլոր տնային խաղերում: 11 խաղում Ստերլինգը հեղինակել է 8 գնդակ: Նախորդ մրցաշրջանում նրա արդյունքը 10 գոլ էր՝ 47 խաղում:
- Քևին դե Բրույնեն վերջին 4 խաղերում աչքի է ընկել շատ արդյունավետ խաղով՝ 2 գոլ, 3 գոլային փոխանցում:
- Գաբրիել Ժեսուսը գոլ+փոխանցում համակարգում ունի արդեն 21 միավոր:
- «Մանչեսթեր Սիթին» հաղթում է 10 խաղ անընդմեջ
3. Բենզեման գերագնահատվա՞ծ է
«Տոտենհեմի» հետ խաղում Բենզեման կարող էր գոլ խփել նվազագույնը 2 անգամ:
Բենզեմայի՝ 2 հրաշալի պահերը կորցնելուց հետո հայտնի վերլուծաբան և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինկերը չի կարողացել զսպել զայրույթը՝ բացականչելով, որ Բենզեման գերագնահատված է: Երբ Լինկերին ասել են, որ պահեր իրականացնելը Բենզեմայի համար չէ, և նա տակտիկապես ուժեղ ֆուտբոլիստ է, Լինկերը հեգնել է, որ պահեր չիրացնելն այն հատկությունը չէ, որով հարձակվողը պետք է հպարտանա:
Marca պարբերականն արդեն հարցում է անցկացնում իր ընթերցողների շրջանում: Առայժմ ընթերցողների 81 տոկոսը կարծում է, որ Բենզեման գերագնահատված է:
4. «Լիվերպուլն» իրականացրեց ռեկորդային ջախջախում
Այս պահին Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները գլխավորում են իրենց խմբերը Չեմպիոնների լիգայում:
«Լիվերպուլը» դարձավ ռեկորդի հեղինակ՝ տանելով ամենախոշոր հաշվով հաղթանակն արտագնա խաղում:
5. Դորտմունդն ունի հսկայական խնդիրներ
Դորտմունդի «Բորուսիան» 1:1 խաղաց ԱՊՈԵԼ-ի հետ արտագնա խաղում և մաքսիմալ նվազեցրեց խմբից դուրս գալու իր հնարավորությունը: Դորտմունդցիները 3 խաղից հետո ունեն 1 միավոր, իսկ առջևում խաղերն են «Ռեալի» և «Տոտենհեմի» հետ:
6. Ռոնալդուն երգեց Չեմպիոնների լիգայի օրհներգը
Միջազգային մամուլը գրում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն պատմության այն եզակի ֆուտբոլիստներից է, ով երգեց Չեմպիոնների լիգայի օրհներգը:
Սա առաջին դեպքը չէ, որ Ռոնալդուն երգում է Չեմպիոնների լիգայի օրհներգը: Ըստ իսպանական մամուլի՝ այս քայլով Ռոնալդուն ցանկանում է ցույց տալ, թե որքան կարևոր մրցաշար է իր համար Չեմպիոնների լիգան:
Նշենք, որ չեմպիոնների լիգայի օրհներգը հիշելը բարդ է, քանի որ ամեն տողը գրված է մեկ լեզվով:
When you love the #UCL so much that you sing the anthem ??@Cristiano ??? pic.twitter.com/Evt2xkOj9t
— UEFA Champions League (@ChampionsLeague) October 18, 2017
Սիրարփի Աղաբաբյան