Բաժիններ՝

Հայաստանի բնակֆոնդի 56.5 տոկոսը բաժին է հասնում քաղաքային բնակավայրերին

Հայաստանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը նախորդ տարեվերջին կազմել է 93.8 միլիոն քառակուսի մետր, այդ թվում` քաղաքներում` 53.0 միլիոն քառակուսի մետր (56.5 տոկոս), գյուղերում` 40.8 միլիոն քառակուսի մետր (43.5 տոկոս): Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը 2016 թվականին» հրապարակումից:

Հատկանշական է, որ գյուղական բնակավայրերի բնակարանային ֆոնդն գերակշռում է քաղաքայինին հանրապետության 7 մարզերում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի:

Բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2016թ. վերջին կազմել է 28. 06 միլիոն քառակուսի մետր կամ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 29.9 տոկոսը: Բազմաբնակարան շենքերի քանակը 19 հազար 144 միավոր է, բնակարանների քանակը`441 հազար 591 միավոր:

Բնակելի տների (առանձնատների) բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2016 թ-ի վերջին կազմել է 65.5 միլիոն քառակուսի մետր կամ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 69.8 տոկոսը: Բնակելի տների քանակը կազմել է 393 հազար 560:

Հանրապետության մեկ բնակչի ապահովվածությունը բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսով 2016թ. վերջին կազմել է 31.4 քառակուսի մետր, ընդ որում, քաղաքաբնակինը` 27.9, գյուղաբնակինը` 37.6 քառակուսի մետր:

Բազմաբնակարան շենքերի 24.6 տոկոսը երկհարկանի են, 20.8 տոկոսը` 1 հարկանի, 5 հարկանի շենքերը 18.4 տոկոսն են, 9 և ավելի հարկանիները` 14.4 տոկոսը, 4 հարկանի շենքերը ամբողջի 14 տոկոսն են, 6-8 հարկանի շենքերը` 1.1 տոկոսը:

Բազմաբնակարան շենքերում 3 սենյականոց բնակարանները կազմում են ամբողջի 35.9 տոկոսը, 2 սենյականոցները` 33.9 տոկոսը, 1 սենյականոցները` 20.6 տոկոսը, 4 և ավելի սենյականոցները` 9.6 տոկոսը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս