Բժիշկները պատմել են Արմեն Ջիգարխանյանի վիճակի մասին
Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը բուժընթաց է անցնում:
Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում: «Այ՛ո, նա մեզ մոտ է: Նրա ջերմաստիճանը նորմալ է, վիճակը՝ միջին ծանրության»,-հայտնել է գործակալության զրուցակիցը: Նա նշել է, որ արտիստը հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին: Ջիգարխանյանի վիճակը, նրա խոսքով, քիչ թե շատ կայուն է: