Ո՞ր ժամին նշանակել կարևոր հանդիպումները
Եթե կարծում եք, որ հանդիպման արդյունքի հարցում ժամը կապ չունի, սխալվում եք։ Հոգեբանները պնդում են, որ կարևոր հանդիպումները ավելի ցանկալի է նշանակել առավոտյան կամ երեկոյան։ Բանն այն է, որ մարդիկ ավելի լավ հիշում են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում օրվա սկզբին կամ օրվա վերջին։ Իսկ օրվա ընթացքում կատարվածը աղոտ է հիշվում, և հավանականությունը մեծ է, որ կմոռացվի։
Եվս մեկ-երկու օգտակար խորհուրդ: Եթե ձեր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ անհրաժեշտ է լինում հաճախ հանդիպել տարբեր մարդկանց հետ, ապա փորձեք ձեր ետևում ոչ մեծ հայելի կախել։ Հոգեբանները պնդում են, արդյունքը ձեզ կզարմացնի. նույնիսկ ամենաքմահաճ և կոնֆլիկտային մարդիկ իրենց շատ ավելի քաղաքավարի կպահեն և ընդառաջ կգնան ձեր առաջարկներին։ Բացատրությունն այն է, որ մարդիկ չեն սիրում իրենք իրենց տեսնել նյարդայնացած և չարացած վիճակում։
Մեկ այլ հնարք է նաև ժեստերի նմանակումը։ Հոգեբանները ասում են, որ զրուցակցի շարժումներն ու միմիկան ընդօրինակելով՝ հեշտությամբ կարժանանաք նրա վստահությանը։ Բանն այն է, որ իրեն ծանոթ ժեստեր տեսնելով՝ մարդը զրուցակցի մեջ տեսնում է ինքն իրեն։ Դե իսկ ցանկացած մարդ ինքն իրեն լավ է վերաբերվում։
Բնակաբար, չի կարելի չափից ավելի ոգևորվել այս հնարքը կիրառելիս, այլապես՝ էֆեկտը լրիվ հակառակ կարող է ստացվել։
Նյութի աղբյուրը՝ AdMe.ru