Բաժիններ՝

«Մենք չպետք է Կարլո Անչելոտիին քավության նոխազ դարձնենք». Թոմաս Մյուլլեր

Հարձակվողը չի հավատում մյունխենցիների տիեզերական կերպարանափոխությանը:

«Մենք պետք է իրերին ռեալ նայենք և Անչելոտիին չդարձնենք քավության նոխազ: Մեր անհաջողությունների մեծ մասը կախված էր ֆուտբոլիստներից, ովքեր իրենց բավարար չափով չէին դրսևորում դաշտում: Հիմա պետք է նոր խնդիրներ դնել: Կարլոյի գնալով մենք հանկարծ ինչ-որ տիեզերական ֆուտբոլ չենք ցուցադրելու: Կլինեն խաղեր, որոնց համար երկրպագուները կքննադատեն մեզ»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Անչելոտին հեռացվեց «Բավարիայից» ՊՍԺ-ից կրած խոշոր պարտությունից հետո: 58-ամյա մարզիչն աշխատեց Մյունխենում 1 տարուց քիչ ավելի:

Բունդեսլիգայի 7 տուրերից հետո «Բավարիան» գրավում է 2-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար Դորտմունդի «Բորուսիայից» 5 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս