Բաժիններ՝

«Քրեական գործ հարուցելու համար պետք է ունենանք հիմք». Շիրակի մարզի դատախազ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ Շիրակի մարզում առկա է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 283 արձանագրված դեպք:

Անդրադառնալով Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակին, Կ. Գաբրիելյանը նշեց, որ դատախազության մասին օրենքի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվում, որի շրջանակներում իրենք բազմաթիվ հարցումներ են ուղարկել տարբեր գերատեսչություններ.

«Այս հարցումներից ելնելով, մեր կողմից հետաքրքրության շրջանակները պարզելուց հետո անհրաժեշտ իրավական գնահատականներ կտանք: Հարցում ենք ուղարկել նշված բուհին, որի պատասխանը ստացել ենք: Ստացել ենք նաև մեզ հետաքրքրող անհրաժեշտ փաստաթղթերը: Մենք նաև հրավիրել ենք այն անձանց, ովքեր բաց նամակի համահեղինակներն են: Մեկ անձը ներկայացել է, հրաժարվել է գրավոր դիմում ներկայացնելուց, սակայն ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, երկրորդ անձն ընդհանրապես հրաժարվել է ներկայանալուց:

Այլ գերատեսչություններին ուղղված հարցումների պատասխանները դեռևս չենք ստացել: Բաց նամակը հիմք է հանդիսացել  դատախազության մասին օրենքի շրջանակներում ուսումնասիրություններ կատարելու համար: Քրեական գործ հարուցելու համար մենք պետք է ունենանք առիթ և հիմք, երբ կունենանք օրենքով սահմանված առիթ և հիմք, մենք այդ հարցերը կքննարկենք»,- հայտարարեց Կ. Գաբրիելյանը:

Անահիտ Սիմոնյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս